Հիլարի Քլինթոնը ամերիկա-հայ-թուրքական նախագիծ է նախաձեռնել զբոսաշրջության ոլորտում

Հիլարի Քլինթոնը ամերիկա-հայ-թուրքական նախագիծ է նախաձեռնել զբոսաշրջության ոլորտում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանը, Երևանի պետական և թուրքական «սեպտեմբերի 9»-ը համալսարաններն ընդգրկված են զբոսաշրջության ոլորտում համագործակցության համատեղ նախագծում:Նախագծի նախաձեռնողը դարձել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է համալսարանների ուսանողների միջև փոխանակություն:

Պետք է կայանա նախագծի երկրորդ համատեղ քննարկումը, և դրա համար հայկական և թուրքական պատվիրակությունները մեկնելոու են Ֆլորիդա: Առաջին հանդիպումը կայացել է Իզմիրում և Ստամբուլում: Կողմերի երրորդ հանդիպումը պետք է կայանա Երևանում 2011-ի սեպտեմբերին: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում և նախատեսված է երեք տարվա համար: «Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է նախագիծը, որի շրջանակներում սկսվելու է համատեղ զբոսաշրջության զարգացման և Հայաստանի հետ «սառցե հարաբերությունները հալեցնելու» ուղիների որոնում»,- ասել է «Սեպտեմբերի 9»-ը համալսարանի պրոֆեսոր Ջեյհան Այդեմիրը, գրում է Milliyet թերթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---