ԱՄՆ-ն կխրախուսի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնել է Ֆիլիպ Գորդոնը![]() 19 մայիսի 2011 - 09:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի իր գործունեությունը կովկասյան տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների և մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում խոսքի և հավաքների ազատության պաշտպանության իրականացման ուղղությամբ: Այդ մասին 112 Կոնգրեսում լսումների ժամանակ հայտնել է Եվրոպայում և Ասիայում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Մենք կխրախուսենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ միասին կուժեղացնենք մեր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին օգնենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնել: Մենք վստահ ենք, որ կգա հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտելու ժամանակը, և կողմերը կսկսեն աշխատել հաշտության պայմանագրի վրա»,- ընդգծել է Գորդոնը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասին են աշխատելու Եվրոպայում հակամարտությունների լուծման համար և տարածաշրջանի երկրներին կօգնեն շարժվել դեպի ժողովրդավարություն, խաղաղություն և բարգավաճում: Ֆիլիպ Գորդոնը նաև Վաշինգտոնի աջակցությունն է հայտնել «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության երկրներին և նշել, որ ԱՄՆ-ն եվրոպական գործընկերների հետ միասին է աշխատելու, որովհետև այդ երկրների կայունությունն ու անվտանգությունն ընդհանուր խնդիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |