«Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունը թույլ չի տա Հայոց ցեղասպանության քննարկում Քնեսեթում![]() 23 մայիսի 2011 - 09:49 AMT PanARMENIAN.Net - «Մեր տունն Իսրայելն է» (ՄՏԻ) խմբակցությունը գործադրում է իր բոլոր քաղաքական ռեսուրսները Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Օգտվելով նախագահ Պերեսի աջակցությունից` Լիբերմանը և նրա կողմնակիցները համոզված են. այս հարցին ընթացք տալը սպառնալիքի տակ է դնում Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները: «Ոչ մի շանս չկա, որ Քնեսեթը կճանաչի Հայերի ցեղասպանություները: Դա անհնար է: Մենք չենք կարող թույլ տալ մեզ պատմության վիճելի հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհում գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»,- այսպես միանշանակ կերպով է փոխարտգործնախարար Դանի Այալոնն արձագանքել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, որը կայացել է մայիսի 18-ին: Հենց ՄՏԻ պատգամավորները և նախարարներն ավանդաբար Ադրբեջանի հետ գործընկերության համոզված կողմնակիցներ են: Նրանք անփոփոխ հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Դրա հետ կապված` մինչև հիմա առանձնացել են կուսակցության առաջնորդ և գործող ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, ՄՏԻ խորհրդարանական խմբակցության նախագահ Ռոբերտ Իլատովը, ինչպես նաև նախկին պատգամավոր և Մինսկում ապագա դեսպան Իոսեֆ Շագալը: 2008-ից, երբ Քնեսեթն առաջին անգամ քվեարկել է խորհրդարանական հանձնաժողովներից մեկում «հայկական հարցի» քննարկման համար, ՄՏԻ-ն ամեն տարի արգելակել է այդ առիթով հետագա որոշումների ընդունումը: «Եվ այս անգամ էլ մենք գործարկելու ենք բոլոր քաղաքական ռեսուրսներն Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացում թույլ չտալու համար: Դրա համար մենք բավարար գործիքներ ունենք: Ինչպես որ մենք կարողացանք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բարձրացնել որոկական նոր մակարդակ, հասնելով մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելուն, այնպես էլ կարող ենք պահպանել Իսրայելի համար խոշորագույն տնտեսական գործընկերոջը»,- հայտարարել է IzRus պորտալին ՄՏԻ խորհրդարանականներից մեկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |