Ադրբեջանցիներին ամենևին դուր չի եկել, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայկական երգ է երգել

Ադրբեջանցիներին ամենևին դուր չի եկել, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայկական երգ է երգել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի, մայիսի 22-ին եղել է Şеffaf oda ծրագրի հյուրը Kanal D հեռուստաալիքում: Ծրագրի սկզբում կատարվել է թուրքական «Այրիլիղ» կոմպոզիցիան, որից հետո հաղորդավարը, որը շոշափել է բարեկամության ու եղբայրության թեման, հայտարարել է, որ հարկավոր է հիշել նաև հայ ժողովրդի մասին և առաջարկել է բոլոր ներկաներին լսել հայկական ժողովրդական «Սարի գելին» երգը:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Դավութօղլուն սկսել է երգակցել կատարողներին:

Վերջին 20 տարում Ադրբեջանը վերագրում է «Սարի գելին» երգն իրեն, սակայն ողջ աշխարհում այն հայտնի է որպես հայկական երգ և թարգմանվում է որպես «Հարսնացուն լեռներից»: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեղադրել են նաև Թուրքիյաի ԱԳՆ ղեկավարին «ադրբեջանական մշակույթն անտեսելու մեջ»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---