Ադրբեջանի կազակներն ուզում են կազակական զորագունդ ձևավորել պաշտպանության նախարարության կազմում23 մայիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնում կայացավ Ադրբեջանի կազակների խորհրդաժողովը: Կազմակերպությունը 1500 անդամ ունի: Խորհրդաժողովում զեկույցով հանդես եկավ կազակական գեներալ Վիկտոր Մերեշկինը: Նրա խոսքով, Ադրբեջանի կազակներն ամեն կերպ սատարում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կազակության անունից նա երախտագիտություն հայտնեց ԱՀ նախագահին Լյանքյարան քաղաքում 1796թ. կազակ զինվորներին հուշարձան կանգնեցնելու թույլտվության համար: Վիկտոր Մերեշկինը հաղորդեց, որ ԱՀ նախագահին ուղղված դիմում կընդունվի Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմում կազակական զորագունդ ձևավորելու, ինչպես նաև ռուսաց լեզվին առանձնակի կարգավիճակ հաղորդելու խնդրանքով: Կայացան նոր ատամանի ընտրությունները: Քվեարկության արդյունքում Ադրբեջանի Կազակների միության ատաման կրկին միաձայն ընտրվեց Վիկտոր Մերեշկինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |