Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Հայաստանին նվիրված երեկո է անցել24 մայիսի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո: Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի դասախոս Ժերար Բեջանին: Նա նշել է, որ միջոցառման նպատակն է անմիջականորեն ծանոթանալ Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: Նա բարձր է գնահատել մոտ օրերս Հայաստան մեկ շաբաթով մեկնող անհատների կազմակերպչական ջանքերը, ինչպես նաեւ ՀՀ դեսպանության հովանավորությունը: Բեջանին տեղեկացրել է, որ 40 հոգուց բաղկացած խմբի կազմում են Լիբանանում Բելգիայի հյուպատոսը, «Սենթ Ժոզեֆ» համալսարանի դասախոսները, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, ժամանակակից Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները, հայ մշակույթը եւ Հայաստանի տեսարժան վայրերը: Նա անդրադարձել է նաեւ հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին: Դեսպանի դասախոսությունը ուղեկցվել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների ցուցադրությամբ: Դեսպանի խոսքից հետո Մունա Մուքարզելն ասմունքել է Մուշեղ Իշխանի եւ Նաիրի Զարյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: Այնուհետեւ համալսարանի ուսանողները հայկական ազգային տարազով ներկաների ուշադրությանն են ներկայացրել հայկական պարեր: Միջոցառումը շարունակվել է «Սենթ Ժոզեֆ» համալսարանի եկեղեցում, ուր տեղի է ունեցել Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի «Այգ» երգչախմբի ելույթը՝ հայկական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի մասնակցությամբ: Երգացանկում ընդգրկված էին հայկական, արաբական եւ եվրոպական երգարվեստի լավագույն գործեր: Երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաեւ լուսանկարների ցուցահանդես Հայաստանի տեսարժան վայրերի մասին: Երեկոյին ներկա էին համալսարանի դասախոսներն ու ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |