Վիկտոր Դալլաքյան. Համաներմամբ Սերժ Սարգսյանը կատարում է քաղաքական սրբագրումներ

Վիկտոր Դալլաքյան. Համաներմամբ Սերժ Սարգսյանը կատարում է քաղաքական սրբագրումներ

PanARMENIAN.Net - Այս համաներումն ունի ընդգծված քաղաքական գնահատական: Այս մասին, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում համաներման առաջարկի քննարկաման ժամանակ, հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Ես ողջունում եմ այս համաներումը: Այն ընդգծված քաղաքական գնահատական ունի: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը կատարում է քաղաքական սրբագրումներ 2008 թ մարտի 1-2-ից հետո ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս համաներումը և 2009-ի համաներումը կարևորվում է նրանով, որ քաղաքական գործընթացները մեր երկրում քրեական դաշտից վերջապես տեղափոխվում են քաղաքական հարթություն”,- ասաց Դալլաքյանը:

Նրա պնդմամբ, եթե չլիներ կազմակերպված ընդդիմությունը, եթե միջազգային հանրությունն անտարբեր լիներ մարտի մեկի դեպքերի նկատմամբ, եթե «ՀՀ նախագահը իր նախորդի նման լիներ քինախնդիր», այս համաներումը չէր լինի: Պատգամավոր Դալլաքյանը գտնում է, որ իշխանությունը համաներմամբ դրսևորում է պրագմատիզմ և ճկունություն:

«Այս համաներումը ցույց է տալիս, որ Հայաստանում կա շանս ընդդիմություն- իշխանություն հարցերը քննարկելու ցիվիլ ճանապարհով, որ երկու մաքսիմալիստական մոտեցումները դատաապարտված են ու անհեռանկարային, որ իշխանություններին չի հաջողվի չեզոքացնել Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը, իսկ ընդդիմությանը չի հաջողվելու հասնել արտահերթ ընտրությունների: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ Հայաստանը գնում է խորհրդարանական ընտրությունների»,- նշեց Դալլաքյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---