Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար 30 մայիսի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին հետևողական կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը հաղթանակի: Այդ մասին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը : Կաթողիկոսը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է հանձնաժողով ստեղծելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, հանձնաժողովը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների համակարգմամբ: Գարեգին Երկրորդի խոսքով, այդ հանձնաժողովը կարևոր դեր է խաղալու, որպեսզի միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: «Վերջին տասնամյակների ընթացքում շատ երկրներ, միջազգային, կրոնական կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն այն համոզմունքով, որ այդ ձաստի ճանաչումը կարևոր քայլ է ամբողջ աշխարհում արդարության հաստատման համար»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ավելացնելով, որ հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ընդ որում` նա նկատել է, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացումն ավելի արդյունավետ կլինի: 10 30.05.11 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |