Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին լինելու է բազմազգ

Արամ Խաչատրյանի անվան  միջազգային մրցույթի ժյուրին լինելու է  բազմազգ

PanARMENIAN.Net - Հունիսի 6-13-ը Երևանում կայանալու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանելու 36 երաժիշտ 11երկրներից: Մրցույթին մասնակցում են Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Համերգը կբացի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):

Դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ինչպես նաև ժյուրիի անդամներն են երաժիշտներ Ռուսաստանից, Կանադայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից: Կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը, ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներ Ռուսաստանից, Վրաստանից և Ղրղզստանից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները դաշնակահարների համար. 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ, ինչպես նաև Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վալերի Գերգիև) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջանի մասնակցության հնարավորություն, 2-րդ մրցանակակիրը կարժանանա 10000 ԱՄՆ դոլար պարգևի, արծաթե մեդալի և դափնեկրի դիպլոմի, իսկ 3-րդ մրցանակակիրը` 5000 ԱՄՆ դոլարի, բրոնզե մեդալի և դափնեկրի դիպլոմի:

«Կոմպոզիցիա» անվանակարգի համար նախատեսված է մեկ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլարի չափով, ոսկե մեդալ և դափնեկրի դիպլոմ: Եզրափակիչ փուլի մասնակիցները, ովքեր չեն դարձել մրցանակակիր, պարգևատրվելու են դիպլոմով և 2000-ական ԱՄՆ դոլար գումարով:

Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն է ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---