Ավստրիալիայի Աշխատանքի կուսակցության կանանց համաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրիալիայի Աշխատանքի կուսակցության (ALP) կանանց համաժողովը ճանաչել է 1915-1923թթ. Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն: Բանաձևն ընդունվել է Բրիսբեյնում, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC Australia):

Համաժողովի պատվիրակները նշել են, որ Ցեղասպանությունից փրկված հայերը, հույները և ասորիները դարձել են Ավստրիալիայի մասը և ավստրալիացի կանայք օգնություն են ցուցաբերել կոտորածներից փրկվածներին:

Սոֆիա Կոտանդիսը, որը ներկայացրել է բանաձևը, հայտարարել է. «Հանցագործությունների ճանաչումը և ուսումնասիրությունը կօգնի ապագայում դրանց կանխարգելմանը: Մենք արդեն ունենք Հոլոքոսթի օրինակը և ավստրիալիական աբորիգենների ոչնչացումը և Օսմանյան կայսրության ժողովուրդների ցեղասպանությունը նույնպես այդ բնորոշման տակ է ընկնում»:

ANC Australia-ի գործադիր տնօրեն Վարանտ Մկրտչյանի խոսքերով, ավստրալացի կանայք հիմնադրամ են ստեղծել ցեղասպանությունից փրկվածների համար և հիմա ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---