ՀՀԿ-ն ՀԱԿ-ի հետ երկխոսության մասին. Մենք երեբք չենք մերժում մեզ պարզված ձեռքը 2 հունիսի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Երկրում կան խնդիրներ, որոնք պետք է լուծի յուրաքանչյուրը, ով գալիս է իշխանության գլուխ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով, տարբեր քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն այդ խնդիրների նկատմամբ: Անդրադառնալով ՀԱԿ-ի և իշխանությունների միջև քաղաքական երկխոսությանը` նա նշել է. «Մենք երբեք չենք մերժում մեզ պարզված ձեռքը»: Պատգամավորը համոզված է, որ իշխանությունները և ընդդիմությունը միասին լուծումներ են որոնելու հասարակության համար կարևոր հարցերի լուծման համար: Իր հերթին ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանը նշել է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է և պետք է լուծվեն լուրջ ներքաղաքական խնդիրներ: Այդ առումով նա նշել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Աբրահամյանը նաև նշել է, որ ընդդիմության գնահատականները գործող իշխանության վերաբերյալ չեն փոխվել: «Ինչ վերաբերվում է իշխանությունների հետ երկխոսությանը, մենք կներկայացնենք մեր պատվիրակությունը և բանակցությունների օրակարգը և կարծում ենք, որ երկրում առկա խնդիրները կարելի է լուծել արտահերթ ընտրությունների օգնությամբ»: Իշխանությունները, նրա խոսքերով, կներկայացնեն իրենց օրակարգը և կարող է լինել խնդիրների լուծման լավագույն միջոցը: «Ամենաբարդը գործընթացը սկսելն է»,- ասել է նա: Սուրեն Աբրահամյանի խոսքերով, բոլոր համար հասկանելի է, որ իշխանությունները չեն կարող նոր մարտի 1-ի օգնությամբ պահպանել իշխանությունը: Նա նաև նշել է, որ իշխանության գլուխ բարձրանալը ՀԱԿ-ի ինքնանպատակը չէ: Նրա խոսքերով, ղարաբաղյան հինախնդրի լուծումը ցավալի է լինելու ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար, և հենց այդ պատճառով իշխանությունը չպետք է խոցելի լինի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |