Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ կոմպոզիտորին, այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ հանգչում է կոմպոզիտորի աճյունը: Մասնակիցներին միացել էր ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, հայ ականավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը և Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաև կոմպոզիտորի տաղանդի երկրպագուները:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կայանալու է Հունիսի 6-13-ը Երևանում: Այս տարի Երևան են ժամանելու 36 երաժիշտ 11 երկրներից:

Մրցույթին մասնակցում են Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից:

Դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, իսկ կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը:

4  06.06.11 - Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---