«Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները սպառնում են հայ վարդապետին 8 հունիսի 2011 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ հայր Ղևոնդը YouTube կայքում տեղադրել է մի քանի հոլովակներ, որտեղ պատմում է «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին: Աղանդի ավերիչ գործունեությունը բացահայտելու նպատակով վանահայրը վեց մասից բաղկացած տեսանյութ է բեռնել: Սակայն, վարդապետի խոսքով, սույն նախաձեռնությունը դժգոհություն է առաջ բերել աղանդի ներկայացուցիչների շրջանում: Livejournal-ում իր բլոգում վարդապետը հաղորդել է, որ իրեն սպառնում են հոլովակների պատճառով և ներկայացրել դրանց ներքո շարադրված մեկնաբանությունները: Մասնավորապես, մեկնաբանություններում ասվում է, որ նման հոլովակներով վարդապետը վտանգում է իր կյանքը: «Ավելի լավ է ջնջես քո հոլովակները, այլապես ես ինքս կանեմ դա, քանի որ ես հաքեր եմ: Դու Աստծո դեմ ես դուրս եկել: Ըստ քեզ, դու դա Աստծո համա՞ր ես անում: Եթե Աստված կամենար, նա ինքը կաներ դա, նա մարդու օգնության կարիքը չունի: Երկու օր անց ես կմտնեմ YouTube, և եթե տեսնեմ այս տեսանյութերը, ապա ինքս կջնջեմ դրանք և կփակեմ քո կայքը: Այնպես որ ավելի լավ է ինքդ անես դա»,- գրել է աղանդի անդամներից մեկը: Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ աղանդների ներկայացուցիչներն իրենց ագրեսիվ են դրսևորում հոգևորականների նկատմամբ: Մայիսի 15-ին Երևանի ՀԱԹ-ում գտնվող Սբ. Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները հոգևորսություն են իրականացրել: Ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի` տարածքը լքելու պահանջին, նրանք հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան` ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին |