Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կայցելի Հայաստան![]() 10 հունիսի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը կժամանի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեցին Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունից, հունիսի 12-15-ը շվեդական նախարարը այցով կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ինչպես նշեցին մամլո ծառայությունից, Կառլ Բիլդտի այցը ծրագրված էր դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն Լիբիայում ստեղծված իրադրության պատճառով այն հետաձգվել էր: Հայաստանում Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության, այդ թվում` իր հայաստանյան պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |