Թբիլիսիում բացվել է հայկական մշակութային կենտրոն![]() 13 հունիսի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հունիսի 12-ին մասնակցել են Թբիլիսիում հայկական մշակութային կենտրոնի բացմանը: Բացման ժամանակ Թբիլիսիի քաղաքապետը կարևորել է հայ-վրացական մշակութային կապերը, շեշտելով, որ քաղաքի մշակութային կյանքում իրենց ուրույն տեղն ունեն նաև թիֆլիսահայերը: Իր հերթին Կարեն Կարապետյանը նույնպես կարևորել է կենտրոնի ստեղծումը և երկու ազգերի համագործակցությունը: Կենտրոնի բացմանը ներկա էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա նշել է, որ նման կենտրոնի բացումը նշանակում է սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |