Վերահսկիչ պալատը ձեռնամուխ է եղել ստուգումներին Հայաստանի Գեղարքունիքի մարզում![]() 14 հունիսի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Գեղարքունիքի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը 2011 թ. հունիսի 13-ից մարզում կիրականացնի ստուգումներ: Ինչպես նշվում է ՎՊ լրատվական ծառայության մամլո հաղորդագրության մեջ, Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման և դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաև` համայնքների մշակութային, կրթական և առողջապահական կենտրոններում: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաև մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի նաև մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ: ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները չեն ներառի մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետությունում ոլորտը վերահսկվում են ՎՊ հատուկ հանձնաժողովների կողմից: Այս պահին ստուգումներ են ընթանում Երևանում և Արարատի մարզում, մինչև տարեվերջ կստուգվի նաև Գեղարքունիքի մարզը: Ի.Զաքարյանը ևս մեկ անգամ հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանով մինչև 2011-ի ավարտը սոցիալական ոլորտը պետք է ստուգվի ամբողջությամբ: Իշխան Զաքարյանը շեշտել է, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օերնքի համաձայն, մինչև ստուգումները պալատի համապատասխան վարչությունները դիմել և ստացել են մարզի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, դրանց հիման վրա գնահատվել են ռիսկերը ուստի ստուգումները կանցկացվեն հենց ռիսկային համարվող տարածքներում: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |