Յուրա Մովսիսյանը խփել է իր երրորդ գոլը «Կրասնոդարի» կազմում![]() 15 հունիսի 2011 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Կրասնոդարը», որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հանդիպել է «Վոլգայի» հետ: Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Մովսիսյանը, այնուհետև նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դա Յուրա Մովսիսյանի երրորդ գոլն էր «Կրասնոդարի» կազմում: Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ արագ գոլը թույլ տվեց նրանց պաշտպանվել: «Միայն երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք ճնշում գործադրել և ավելի բարձր մակարդակի խաղ ցույց տալ: Մենք առաջնությունում առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ տարանք, ինչը շատ կարևոր է դերբիից առաջ»,-Մուսլինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: «Կրասնոդարը» 17 միավոր է հավաքել և 9-րդ տեղն է գրավում մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունիսի 18-ին Կրասնոդարի մյուս «Կուբան» թիմի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |