Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգով

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ կայացավ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Համերիգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, արվեստագետներ և այլք:

Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Էդուարդ Եսայանցի նախաձեռնությամբ: Վերջինս նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը: Առաջին քայլերը կատարվել են շուրջ երկու տարի առաջ:

Ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի և Վերդիի ստեղծագործությունները: Պատանի երաժիշտները ստեղծագործությունները կատարեցին նվագախմբի գլխավոր խորհրդական Էդուարդ Թոփչյանի և նվագախմբի դիրիժոր Ներսես Մկրտչյանի ղեկավարությամբ:

Նվագախումբը նախատեսում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված համերգներով հանդես գալ նաև Գյումրիում և Արցախում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---