EuFoA. Բաքվին հուշել են, որ հակամարտության ուժային լուծումը կնշանակի միջազգային իրանունքի խախտում![]() 16 հունիսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հստակ ազդանշան են տվել Բաքվին, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում կլինի: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության քարտուղար Մայքլ Քեմբեքը: «Այս գործընթացում ԵՄ դերը հասարակությունները խաղաղությանը նախապատրաստելու մեջ է, և եթե խաղաղ պայմանագիր արդեն կա, հասարակությունները պայմանգիրը կյանքի կոչելուն նախապատրաստելու մեջ է: Մենք սատարում ենք և ողջունում ենք այն հայտարարությունը, որ ԵՄ-ն սեպտեմբերի 1-ից կրկին հատուկ ներկայացուցիչ կունենա Հարավային Կովկասում, ինչը թույլ կտա վերականգնել ԵՄ դերն այս հակամարտության մեջ»,-հայտարարել է Մայքլ Քեմբեքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |