Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Յարեմա Կավացիվի հետ

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի պաշտպան Յարեմա Կավացիվի հետ

PanARMENIAN.Net - Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր ստորագրեց արտասահմանցի ֆուտբոլիստ Յարեմա Կավացիվի հետ: Ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում բարձրագույն խմբի առաջնությունում արդեն հանդես է եկել 2008-2009 թվականներին: Հիմա էլ Կավացիվը նոր պայմանագիր է կնքել «Բանանց» ակումբի հետ, ըստ որի հանդես կգա թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Բանանցում» Կավացիվն անցկացրել է 39 հանդիպում` դառնալով երկու գոլի հեղինակ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---