Դավիթ Նալբանդյանն երկրորդ տեղն է գրավել Boodles Challenge մրցաշարում

Դավիթ Նալբանդյանն երկրորդ տեղն է գրավել Boodles Challenge մրցաշարում

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը Boodles Challenge մրցաշարի եզրափակչում 5-7, 6-4, 6-10 հաշվով զիջել է իսպանացի Դավիթ Ֆերերին: Արգենտինահայ թենիսիստը բավարարվեց երկրորդ տեղով: Դա Նալբանդյանի երկրորդ մրցաշարն էր մարտին տարած վիրահատություններից հետո: Մինչ այդ նա հասել էր լոնդոնյան մեկ այլ՝ Queen’s Club մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Արդեն հունիսի 20-ին ATP-ն հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Նալբանդյանը բարձրացավ մեկ հորիզոնականով և 1425 միավորով 23-րդ տեղում: Նույն օրը նա մեկնարկում է Ուիմբլդոնում: Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի Ջուլիան Ռայսթերը (Գերմանիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---