Ահմադինեժադը զրուցել է ոչ միայն Սարգսյանի, այլ նաև Ալիևի հետ, բացառված չէ, որ Ղարաբաղի մասին

Ահմադինեժադը զրուցել է ոչ միայն Սարգսյանի, այլ նաև Ալիևի հետ, բացառված չէ, որ Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ:

Իրանի նախագահն ավելի վաղ զանգահարել էր Հայաստանի նախագահին: Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցեր: Շոշափվել են նաև տարածաշրջանային հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:

Փորձագետների շրջանում կարծիք կա, որ զրույցների օրակարգում եղել է Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---