ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաչքարերի ցուցահանդեսի միջադեպը բացատրում է խորհրդատվությունների բացակայությամբ![]() PanARMENIAN.Net - «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, տեղի է ունեցել այն պատճառով, որ այդ միջոցառման անցկացման ժամանակ տեղի չի ունեցել նախնական խորհրդատվություն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նման միջոցառումների անցկացման ժամանակ, որոնք կարող են դիպչել շատ երկրների շահերին, անպայման պետք է անցկացվի նախնական խորհրդատվություն այդ երկրների հետ»: «Ցավոք սրտի, այդ կարևորագույն պայմանը լիովին չի բավարարվել»,- նշել են կազմակերպության կենտրոնակայանից, հավաստիացնելով, որ ցուցահանդեսը ոչ մի կերպ չի ենթարկվել գրաքննության և կազմակերպությունը չի հերքել պատմական փաստերը: Կազմակերպության մամլո ծառայությունից հաղորդել են, որ ցուցանմուշների հետ ծանոթությունը, որոնք պետք է ներկայացվեին ցուցահանդեսում, համոզել է, որ դրանցից մի քանիսը կարող են վնասել միջազգային փոխըմբռնման ոգուն: «Կազմակերպությունը ձգտել է սերտորեն համագործակցել Հայաստանի ներկայացուցիչների հետ` մշակութային միջոցառման քաղաքականացումից խուսափելու համար: Ցուցահանդեսի կազմակերպման բոլոր փուլերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հետևել է կանոններին և ընթացակարգին` նախատեսված անդամ-երկրների համար և ջանք չի խնայել, որպեսզի միջոցառումը պսակվի հաջողությամբ»,- ասել են կազմակերպությունից: Հունիսի 15-ին Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Միրո 1» և«Միրո 2» դահլիճներում կայացավ «Խաչքարի արվեստը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նախաձեռնող կողմերն էին` ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |