Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել![]() ![]() PanARMENIAN.Net - Սերբական Զրենյանին քաղաքում ընթանում է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Առաջին մրցաշարային օրը հանդես են եկել ազատ ոճի ըմբիշները: Հայ մարզիկները նվաճել են երեք մեդալ: Արծաթե մեդալակիր է դարձել Վահե Թամրազյանը մինչև 84 կգ քաշային կարգում: Նա եզրափակչում զիջել է վրացի Դաթո Մարսագիշվիլիին: Եզրափակչի ճանապարհին հայ մարզիկը 4 մենամարտ է անցկացրել և բոլորում հաղթանակ տարել: Մաթևոս Սարոյանը (55 ք/կ) առաջին մենամարտում զիջել է Վլադիմիր Խինչեգաշվիլիին (Վրաստան): Սարոյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նա երեք մենամարտ է անցկացրել և հաղթանակներ տարել ուկրաինացի, ռումինացի և թուրք ըմբշամարտիկների նկատմամբ` դառնալով բրոզե մեդալակիր: Երկրորդ բրոզնե մեդալը նվաճել է Գրիգոր Գրիգորյանը (մինչև 66 ք/կ): Նարեկ Սիրունյանը (60 ք/կ) նույնպես կարող էր բրոնզե մեդալ նվաճել, բայց զիջել է Ռաֆալ Ստատկիևիչին (Լեհաստան): Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում 36 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |