Հայաստանի Ֆրանսիական համալսարանի շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Մուրադ Մեջլումյանը23 հունիսի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-22-ը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ շախմատի UFAR Chess Cup որակավորման մրցաշարը, որին մասնակցեց 72 շախմատիստ: Մրցաշարն անցավ երկու փուլով, առաջինին մասնակցեցին կարգ ունեցող 32 շախմատիստներ: Իսկ որակավորման փուլին մասնակցեց 5-75 տարեկան 40 շախմատիստ: Հունիսի 23-ին տեղի ունեցավ մեդալակիրների պարգևատրման արարողությունը, պարգևները հանձնում էր համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորվեյկը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանը և Ֆրանսիական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Դավիթ Խիտարյանը: 3-րդ տեղում էր Սերոբ Ղազարյանը, երկրորդը Խաչատուր Հովհաննիսյանն էր, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մուրադ Մեջլումյանը, որը հավաստագրից ու մեդալից բացի արժանացավ նաև Ֆրանսիական համալսարանի գավաթին: Ժոել լը Մորվեյկը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և նորանոր հաջողություններ մաղթեց՝ կարևորելով մրցաշարն ու հույս հայտնելով, որ պատանի շախմատիստների քանակը Հայաստանում կավելանա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |