Լեհաստանում բացվել է հայոց պատմության և մշակույթի մասին պատմող ցուցահանդես

Լեհաստանում բացվել է հայոց պատմության և մշակույթի մասին պատմող ցուցահանդես

PanARMENIAN.Net - Վրոցլավ քաղաքի ազգագրական թանգարանում բացվել է հայ մշակույթին և պատմությանը ներկայացնոց «Հայացք դեպի Արարատ: Հայերի ճակատագիրը Լեհաստանում» ցուցահանդես, հաղորդում է Analitika.at.ua-ն, հղում կատարելով թանգարանի պաշտոնական կայքը: Թանգարանի ցուցասրահները կահավորված են հայկական եկեղեցու ներքին հարդարանքով, որտեղ ներկայացված են Լեհաստանում ապրող հայերի և Հայաստանի պատմության կարևորագույն փաստերը: Ներկայացված են փաստաթղթերի կրկնօրինակներ և կարևոր պատմական իրադարձությունները, ընտանեկան տոները, հայ ընտանիքի առօրեան հավերժացնող լուսանկարներ և Լեհաստանի հայ համայնքի մասին պատմող այլ փաստեր: Ցուցահանդեսում օգտագործված են մուլտիմեդիոն տեխնոլոգիաներ, իսկ դահլիճում հնչում են հայ ընտանիքների սերունդների պատմություններ:

Ներկայացված են 19-20 դդ-ի հայոց պատմության դրվագներ, ԽՍՀՄ փլուզման արդյուքում հայերի ճակատագրերը, Արցախյան պատերազմը և Սպիտակի երկրաշարժը: Ցուցադրությունը կտևի մինչև հուլիսի 31-ը:

Հայերը Լեհաստանում հայտնվել են 14-րդ դարից սկսած, երբ մի շարք առևտրականներ, արհեստավորներ, թարգմանիչներ և այլ ոլորտի մարդիկ տեղափոխվեցին այդտեղ և լեհ հասարակության ձևավորման գործում մեծ ներդրում ունեցան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---