Կազանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը![]() 24 հունիսի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Կազանում մեկնարկեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ընթացքում երեք պետությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Կազանում կայանալիք հանդիպման կապակցությամբ, որում ասվում է, որ այդ հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: «Մենք ակնկալում ենք, որ Բաքուն ու Երևանը կառուցողական մոտեցում կցուցաբերեն մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից Դովիլում կատարված հայտարարության նկատմամբ, որով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին կոչ է արվում քաղաքական կամք դրսևորել և ավարտել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի հանդիպման ժամանակ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |