Օլիմպիական օրվան նվիրված երևանյան վազքարշավին մասնակցել է շուրջ 3000 մարդ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Հայաստանում անցնում են տարբեր միջոցառումներ, նվիրված Օլիմպիական օրվան: Այս օրը Երևանում նշանավորվեց վազքարշավով, որը մեկնարկեց Հանրապետության հրապարակից և ավարտվեց «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակում: Վազքարշավի շուրջ 3000 մասնակիցները բաժանված էին յոթ տարիքային խմբերի: Մասնակիցների թվում էին դպրոցականներ, ուսանողներ, վետերաններ, սայլակավոր մարզիկներ: Վազքարաշավին ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը, այլ պաշտոնյաներ: Հաղթողները ստացան հավաստագրեր և դրամական մրցանակներ: Օլիմպիական օրվա առթիվ բոլոր ԱՕԿ-ներին ուղերձ է հղել ՄՈԿ նախագահ Ժակ Ռոգեն: «Օլիմպիական օրը հնարավորություն է տալիս խորհելու սպորտի արժեքների մասին: Օլիմպիական օրվա գաղափարը միավորում է տարբեր տարիքի ու խավի մարդկանց: Օլիմպիական օրը բոլորի համար է և կարևոր չէ թե ով եք դուք, որտեղ եք գտնվում, որտեղից եք գալիս և ինչով եք զբաղված»,-ասվում է ՄՕԿ նախագահի ուղերձում: 1984թ. հունիսի 23 ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Պիեռ դը Կուբերտենի նախաձեռնությամբ ստեղծվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն: Հունիսի 23 հինգ մայրցամաքներում նշում են ժամանակակից օլիմպիական խաղերի ծնունդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |