Վրաստանը Շվեյցարիայի միջոցով Ռուսաստանին է փոխանցել երկխոսության պատրաստակամության մասին նոտան

PanARMENIAN.Net - Վրաստանը շվեյցարական կողմի միջոցով Ռուսաստանին է փոխանցել Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հանձնարարականով համապատասխան երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին նոտան: Այդ մասին հաղորդում է ռուսական BBC ծառայությունը` հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին: Ընդ որում, պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանին մեղադրում է վրացիներին իրենց տուն վերադառնալու իրավունքից զրկելու, ազգային խտրականության մեջ, որը, Վրաստանի վարկածով, այսօր էլ շարունակվում է «օկուպացված տարածքներում»: Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---