Հայտնի են դարձել ՀՀ ԳԱԱ բաժանմունքների նորընտիր ակադեմիկոս քարտուղարների անունները

Հայտնի են դարձել ՀՀ ԳԱԱ բաժանմունքների նորընտիր ակադեմիկոս քարտուղարների անունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հայտնում են ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունների ավարտի մասին։

Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ակադեմիկոս Նորայր Առաքելյանը,ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում՝ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը, բնական գիտությունների՝ Վիլեն Հակոբյանը, քիմիական և Երկրի մասին գիտությունների՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանը: Իսկ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Նորընտիր ակադեմիկոս-քարտուղարները, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, փոխնախագահ Յուրի Շուքուրյանը և ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանն ի պաշտոնե ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նոր կազմի մեջ:

ՀՀ ԳԱԱ նախագահության ազատ անդամներ ընտրվեցին ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Էդուարդ Ղազարյանը, Վանիկ Զաքարյանը, Կառլեն Ադամյանը, թղթակից անդամներ Արամ Պապոյանը, Գևորգ Պողոսյանը և Արամ Սիմոնյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գոհունակություն հայտնեց այն միասնականության համար, որը ցուցաբերված ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությունների ժամանակ և վստահություն հայտնեց, որ նման միասնականություն կցուցաբերվի նաև գիտության զարգացման ծրագրերի իրականացման, հասարակության կյանքում ակադեմիայի և գիտնականի դերի ամրապնդման գործում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---