2011 թվականի առաջին կիսամյակում ռուս արմատական ազգայնականների զոհ է դարձել 14 մարդ

2011 թվականի առաջին կիսամյակում ռուս արմատական ազգայնականների զոհ է դարձել 14 մարդ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում 2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ռուս արմատական ազգայնականների զոհն է դարձել 14 մարդ, տուժել են 58 հոգի: «Սովա» իրավապահ կենտրոնի տվյալներով, տարվա սկզբից սկսած ռուսական դատարաններում 28 մեղադրական վճիռ է կայացվել ռասսայական ատելության և քսենոֆոբիայի հիման վրա բռնության գործով: Ռասիզմի քարոզչության համար դատապարտվել է 37 մարդ: Արմատական ազգայնականների հարձակումների առավելագույն քանակը գրանցվել է Մոսկվայում և Պետերբուրգում: Այդ հարձակումների զոհն ամենից հաճախ դառնում են Կովկասից և Կենտրոնական Ասիայից եկվորները, նշում են «Սովա» իրավապահ կենտրոնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հայաստանի քաղաքացու վրա ազգայնականների հարձակման վերջին դեպքը ողբերգական ավարտ ունեցավ: Մայիսի 8-ին Մոսկովյան մարզի Չեխովյան շրջանի Նովի Բիտ գյուղում սպանվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Սեդրակի Ուսնյանը: Նախնական տվյալներով, երեք հայի վրա հարձակվել են տասնյակ արմատական քսենոֆոբներ: Գրիգոր Ուսնյանը ծեծի ենթարկվելու հետևանքով ստացել է գլխի ծանրագույն վնասվածք և տեղափոխվել Չեխովյան շրջանային հիվանդանոց, որտեղ մահացել է 2011-ի մայիսի 15-ին: Մյուս երկու հայերը ծանր վնասվածքներ են ստացել, բայց հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---