Կաննի փառատոնի սկանդալային ռեժիսորի ֆիլմը կներկայացվի «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաների շարքում 2 հուլիսի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարվա երևանյան պրեմիերաների շրջանակներում ներկայացնելու է դանիացի հանրահայտ և պրովոկացիոն ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Կաննի կինոփառատոնի շրջանակներում Ֆոն Տրիերը, իբր կատակով, հայտարարել էր, որ որոշ հարցերում հասկանում է Հիտլերին, իսկ հրեաներին անվանել էր «թութք»: Ֆիլմը դրական տպավորություն էր թողել կինոփառատոնի ժյուրիի մոտ, սակայն Ֆոն Տրիերը իր հայտարարությամբ դարձավ կինոփառատոնի անցանկալի հյուրը: Այնուամենայնիվ, ֆիլմը մնաց մրցույթում և անգամ արժանացավ մրցանակի: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասանուհիներ Շառլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Վերջինս գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին: Ֆոն Տրիերի ֆիլմում դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, որտեղ ներկայացված են մարդկային հարաբերությունները և նրա վարքը նշված իրավիճակում: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |