Ալի Լարիջանի. ԱՄՆ-ը և Արևմուտքն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերածել են շոուի 2 հուլիսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերածել են քաղաքական շոուի: Այդ մասին Բաքվում մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: «Բանակցությունների էությունը չհասկանալու պատճառով ԱՄՆ և այլ արևմտյան երկրներ վերածել են դրանք քաղաքական շոուի: Մենք ողջունում ենք Իրանի և արևմտյան երկրների միջև բանակցությունները»,- ասել է Լարիջանին: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է անցկացվեն պայմաններում, որոնք ընդունել երկու կողմերը, իսկ ԱՄՆ օգտագործում է դրանք որպես գործիք սեփական նպատակներին հասնելու համար, հաղորդում է Trend-ը: Իրանի միջուկային ծրագիրն անհանգստություն է առաջացնում 2003-ից, երբ ՄԱԳԱՏԷ հայտնի դարձավ նրա գաղտնի գործունեության մասին: 2003-ի վերջին Իրանը ստորագրել է Ուրանի հարստացման շուրջ աշխատանքների կամավոր դադարեցման և երաշխիքների կիրառման համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, սակայն ավելի ուշ վերադարձել է այդ գործունեությանը: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները հաղորդել են, որ վերջին հինգ ամսում Իրանն ավելացրել է չհարստացված ուրանի պաշարները մինչև 3,61 տոննա: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ հարստացված ուրանը կարող է օգտագործվել ռազմական միջուկային ծրագրում: Փորձագետները հայտարարում են, որ, եթե Իրանը կարողանա հարստացնել ուրանը, պահեստավորված քանակը կբավականացնի երկու միջուկային ռումբերի համար: Իրանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են հանել ուրանի միջուկները Բուշերում Ռուսաստանի կառուցած ատոմակայանից: Իրանը չի պարզաբանել նման մտադրության պատճառները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2011-ի հունվարին Ստամբուլում: ԵՄ միջազգային և քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսքով, որը բանակցություններում ներկայացրել է «վեցնյակը» (ԱԽ 5 անդամներ` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցություններն անարդյունավետ են եղել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |