2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունքում մահացել է առնվազն 225 հազար մարդ 2 հուլիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով վախճանվել է առնվազն 225 հազար մարդ, այդ գործողություններն արժեցել են 3.7 տրիլիոն դոլար, հաղորդում է Agence France-Press-ը` մեջբերելով Բրաունի համալսարանի կողմից հրապարակված հետազոտությունները: Նետա Քրոուֆորդի և Քեթրին Լուտցի գլխավորությամբ հետազոտողներն ուսումնասիրել են Իրաքի, Աֆղանստանի պատերազմները և Պակիստանում հակաահաբեկչական քարոզարշավը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ամենազգույշ հաշվարկներով այդ պատերազմների զոհերի թիվը կազմում է 255 հազար, վիրավորների թիվը` 365 հազար»,- պնդում են հետազոտողները: Ամենաթանկը վճարել է քաղաքացիական հասարակությունը` 172 հազար զոհ (125 հազար իրաքցի, 56 հազար պակիստանցի և 12 հազար աֆղանացի): Մահացած գրոհայինների թիվը կազմում է 20-51 հազար: ԱՄՆ պատերազմների հետևանքով կյանքից հեռացել են 168 լրագրողներ և հումանիտար կազմակերպությունների 266 աշխատողներ: «Ահաբեկչության դեմ պատերազմի» արդյունքը դարձել է 7.8 մլն փախստականների առաջացումը: 3.7 տրիլիոն դոլար գումարն իր մեջ ներառում է ոչ միայն ռազմական բյուջեների ծախսերը, այլ նաև ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ ծախսերը, ԱՄՆ տարածքների պաշտպանությունը և այլն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |