Բելգիան կրկնակի կկրճատի զորախումբն Աֆղանստանում

Բելգիան կրկնակի կկրճատի զորախումբն Աֆղանստանում

PanARMENIAN.Net - Բելգիայի կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի ընթացքում Աֆղանստանում զորախմբի կրկնակի կրճատմանը, հաղորդում են բելգիական լրատվամիջոցները:

Խոսքը գնում է «2012 թվականի ընթացքում ողջ զորախումբը դուրս բերելու մասին, որից 325 զինծառայողներ 2003 թվականից ապահովում են Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը»:

Ներկայումս Աֆղանստաում 580 բելգիական զինվորական կա: Բացի Քաբուլից Բելգիայի ԶՈՒ զինծառայողները բաշխված են Քանդագար գավառում, որտեղ գործարկված են վեց բելգիական F-16 կործանիչներ, ինչպես նաև Քունդուզ գավառում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---