Հայաստանն ու Ուկրաինան կլրացնեն բացը քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում

Հայաստանն ու Ուկրաինան կլրացնեն բացը քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Կիև ակնհայտ ցույց տվեց, որ Հայաստանն ու Ուկրաինան մտադիր են լրացնել բացը քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում: Այդ մասին «Ֆռազա» ինտերնետ-հրատարակությանը տված մեկնաբանության մեջ հայտնել է Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով, հանդիպումների մթնոլորտն ու ստորագրված փաստաթղթերը հույս են ներշնչում հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման հաշվով: Հաշվի առնելով բազմադարյա ընդհանուր պատմությունը` Ուկրաինան և Հայաստանը բնական դաշնակիցներ են, և հարաբերությունները բոլոր հնարավոր ուղղություններով ակտիվ զարգացնելու կարիք կա:

Ինչպես հայտնել է փորձագետը, հատկապես կարևոր է Ուկրաինայի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հուլիսի 1-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, «Ուկրաինան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ, ուստիև երկիրը շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ուկրաինայի ժողովրդի շահերից է բխում, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Մենք մեր բարեկամներին ցանկանում ենք ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Յանուկովիչի խոսքով, «2013 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահության ժամանակ Ուկրաինան կանի ամեն հնարավոր բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---