Պաշտոնական Թբիլիսիիի համար անընդունելի է, որ Հայաստանը չի օժանդակել փախստականների վերաբերյալ բանաձևի ընդունմանը![]() PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսին «տխուր» է համարում այն փաստը, որ Հայաստանը չի օժանդակել Վրաստանին ՄԱԿ-ում փախստականների վերաբերյալ բանաձևի քվեարկության ժամանակ: Այդ մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Անցյալ շաբաթ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 57 «կողմ» և 13 «դեմ» ձայներով ընդունել է «Վրաստան, Աբխազիայից և Վրաստան, Հարավային Օսեթիայից/Ցխինվալիի շրջանից փախստականների և ներքին տեղահանվածների դրությունը» Վրաստանի վերաբերյալ բանաձևը: Հայաստանը բանաձևի դեմ է քվեարկել: Կալանդաձեի խոսքով, «Վրաստանն ու Հայաստանը վիճելի հարցեր ունեն, որոնք երկու երկրները քննարկում են, և դրանց թվում է նշված հարցը»: «Մենք գիտենք նրանց (Հայաստանի) դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ, որը բխում է Հայաստանի խնդիրներից, և որը տարբերվում է Վրաստանի տեսակետից, և մենք բացեիբաց հայտարարում ենք մեր բարեկամներին (Հայաստանին), որ նման դիրքորոշումը Վրաստանի համար անընդունելի է»,- հայտնել է փոխնախարարը: Նրա խոսքով, «Վրաստանի ԱԳՆ-ը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի ԱԳՆ-ին` աջակցելու խնդրանքով»: «Մենք ցավով ենք ընդունում այն փաստը, որ Հայաստանը չկիսեց մեր պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Առավել ևս, որ մենք պաշտոնապես հայտարարել էինք, որ այդ բանաձևը միայն հումանիտար բնույթ ունի և քաղաքական մոտիվացիա չի առաջադրում»,- ասել է Կալանդաձեն: Փոխնախարարի խոսքով, «պաշտոնական Թբիլիսին կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հայաստանյան գործընկերներին համոզի իր դիրքորոշման ճշմարտացիության հարցում», հաղորդում է Նովոստի-Գրուզիան:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |