ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է Հայաստանի դեսպանը լինել բոլոր այն երկրներում, ուր կայցելի

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է Հայաստանի դեսպանը լինել բոլոր այն երկրներում, ուր կայցելի

PanARMENIAN.Net - Հայաստանը գերազանցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի ակնկալիքները: «Երկիրը մեծ տուրիստական ներուժ ունի հարուստ պատմամշակութային ժառանգության և հավատի հաշվին, և այժմ մեր ձեռքերում է այդ արդյունաբերության առաջխաղացումը: Հայաստանն արժանի է, որպեսզի այդ երկիր այցելող զբոսաշրջիկները ոչ թե հարյուրներով հաշվվեն, այլ միլիոններով»,- ասել է նա հուլիսի 5-ին Երևանում: Իր այցի շրջանակում հյուրը նախօրեին այցելել էր հայկական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Այստեղ նրան ապշեցրել էր երկու տղամարդկանց և երկու կանանց հոգևոր երգեցողությունն առանց որևէ երաժշտական գործիքի նվագակցության, և նա երգիչներին Մադրիդ տանելու միտք էր արտահայտել, ինչը լավագույն գովազդը կդառնա Հայաստանի համար: «Հայաստանում շատ են արվեստի մարդիկ, անհրաժեշտ է աշխարհին գրավել այդ հարստությամբ»,- հավելել է նա:

Փորձագետի կարծիքով, Հայաստանով ճանապարհորդելիս ամեն քայլափոխի կարելի է տեսարժան վայրեր հանդիպել: «Ես խոստանում եմ, որ Հայաստանի լավագույն դեսպանը կլինեմ, ուր էլ մեկնեմ»,- նշել է նա: Այս համատեքստում Թալեբ Ռիֆային հավելել է, որ Հայաստանը բավական լավ է ներկայացված աշխարհին, սակայն իշխանությունների քաղաքական կամքն է անհրաժեշտ սեփական բրենդի առաջխաղացման ծրագրի մշակման համար` օգտագործելով դրա համար անհրաժեշտ ռեսուրսները: Միաժամանակ նա նախազգուշացրել է չափազանց մեծ մարքեթինգային և PR-քայլերից, որոնք կարող են չարդարացնել զբոսաշրջիկի սպասումները` հույս հայտնելով, որ Հայաստանին կհաջողվի ապահովել հավասարակշռությունը:

Ավելին, հանրապետության զբոսաշրջության ներուժի զարգացման ճանապարհին գլխավոր քարտուղարին չի մտահոգում սահմանների փակ լինելը: Թալեբ Ռիֆային բերել է փոքր Շվեյցարիայի օրինակը, որը մեծ ջանքերով նման բարձունքների է հասել: Գլխավոր քարտուղարը հաղորդել է, որ ԶՀԿ-ը մեծ պլաններ ունի Հայաստանում` ավելացնել երկիր այցելող զբոսաշրջիկների քանակը, թեթևացնել արտոնագրային ռեժիմը, ավելացնել ներդրումները, բարձրացնել Հայաստանի բրենդի ճանաչելիությունը, կատարելագործել օրենսդրական դաշտը համաշխարհային զբոսաշրջության արտադրության մեջ ինտեգրվելու ճանապարհին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---