Համաշխարհային Բանկն առաջիկա երկու տարում Հայաստանին կտրամադրի 200 մլն դոլար 7 հուլիսի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - 2012-2013թթ. ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրելու է 200 մլն դոլար, որով աջակցելու են հետճգնաժամային շրջանում տնտեսական աճի պահպանմանը և բնակչության առավել խոցելի շերտերի պահանջմունքներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: ՀԲ խումբը հուլիսի 6-ին ներկայացրել է «Հայաստանի ռազմավարական համագործակցությունը» զեկույցը 2009-2013թթ. համար: Այնտեղ նշվում են բանկի աջակցությամբ տարբեր ոլորտներում առկա մի շարք ձեռքբերումներ, մասնավորապես, կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերակառուցումը, ոռոգման համակարգերը և խմելու ջրի համակարգերը: Կան դրական արդյունքներ նաև կրթության և առողջապահության ոլորտներում: Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ տրամադրվող միջոցներն ուղորդվելու են այն ոլորտեներում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք Հայաստանի կառավարության կողմից հայտարարված են առաջնային: Նրա խոսքով, ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսության ոլորտը, այդ թվում` գյուղական նշանակության ճանապարհների կառուցումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |