Կալիֆոռնիայի նահանգապետը երկարացրել է Հայոց ցեղասպանության ժառանգների հայցերի ներկայացման ժամկետը 9 հուլիսի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը հուլիսի 8-ին ստորագրել է օրենք, որը երկարացնում է չվճարված ապահովագրական պոլիսների գործով եվրոպական և ասիական ապահովագրական ընկերությունների առնչությամբ Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից հայցերի ներկայացման ժամկետը: Օրինագիծը, որը հայցերի ներկայացման ժամկետը երկարացնում է մինչև 2016թ. ավարտը, Կալիֆոռնիա նահանգի օրենսդրական մարմին է ներկայացվել նահանգի օրենսդրական ժողովի անդամ Մայք Գատտոյի կողմից: Ինչպես հայտնել է Գատտոն, ինքը բավարարված է, որ այդ օրինագծի ընդունմանն ուղղված աշխատանքը վերջապես հաջողությամբ է պսակվել: «Նահանգի բնակիչների համար սա կարևոր իրադարձություն է Օսմանյան կայսրությունում թուրքերի գործած ամեն վատի դիմաց արդարության վերականգնման առումով»,- ասել է Գատտոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |