Լեհաստանում կայացել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը![]() 11 հուլիսի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից 8-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը: Հանձնաժողովի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, լեհական կողմից` ԼՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մարցին Կորոլեցը: Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Նիստի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերին, մասնավորապես` Արևելյան Գործընկերության նախաձեռնության ծրագրերի իրականացման ակտիվացման առումով: Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստի ավարտին ստորագրվել է Արձանագրություն: Նիստի ընթացքում նաև նախաստորագրվել է «ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Համաձայնագիրը: Նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայ-լեհական տնտեսական համաժողով, որի ընթացքում լեհ գործարար շրջանակների ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը: Համաժողովին ակտիվորեն մասնակցել են նաև Լեհաստանում գործունեություն ծավալող հայ գործարարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |