Քուվեյթում վնասազերծել են հայերի հանցավոր խմբավորում![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Քուվեյթի իրավապահ մարմինները հանցավոր խմբավորում են վնասազերծել, որը կազմված էր հայերից: Ինչպես հայտնում է Arab Times-ը, սկզբում իրավապահները ձերբակալել են մի հայի՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ, ով պատմել է խմբավորման գործունեության մասին, ինչպես նաև հայտնել է, որ իր կինը գտնվում է օդանավակայանի ճանապրհին գողացված ոսկով և կեղծ փաստաթղթերով, ինչից հետո այդ կինը ևս ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ խմբավորման մեջ ևս չորս հոգի է ընդգրկված, ովքեր, նրանց խոսքով, ևս հայեր են ազգությամբ: Հանցագործները ոսկյա իրերի խոշոր չափերի կողոպուտ են կատարել: Խմբավորումը չորս տարում գողացել է 1 միլիոն Քուվեյթի դինար արժողությամբ ոսկյա իրեր:Ամառային սեզոնին նրանք առևտրային վիզայով ժամանում էին Քուվեյթ և կողոպտում էին առանձնատները: Խմբավորման պարագլուխը հետախուզման մեջ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |