Ասադի կողմնակիցները ներխուժել են Դամասկոսում ԱՄՆ դեսպանատուն11 հուլիսի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցները երկուշաբթի օրը ներխուժել են Դամասկոսում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածք և փորձում են թափանցել Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություն, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը` մեջբերելով արտասահմանյան դիվանագետների վկայությունները: Ֆրանսիայի դեսպանատան մոտ բախում է տեղի ունեցել սիրիական իշխանությունների կողմնակիցների և պահակախմբի միջև, որը հրազենային զենք է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը «վճռական» բողոք է հայտնել Սիրիայի դեսպան Լամիկա Շաքուրին այն բանից հետո , երբ ֆրանսիացի դեսպանի այցի ընթացքում բողոքի զանգածային ակցիաներ են տեղի ունեցել Խամա քաղաքում: Անցյալ շաբաթ Խամա քաղաք է այցելել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Սիրիայի իշխանությունները նրա գործողությունները գնահատել են որպես «իրավիճակը խորացնելու փորձ», որը սպառնում է երկրի անվտանգությանը: Երկու դիվանագետներն էլ երկուշաբթի օրը կանչվել են Սիրիայի ԱԳՆ, որտեղ նրանց մեղադրել են «Սիրիայի ներքին գործերին բացահայտորեն միջամտելու մեջ»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |