ԵՄ-ն 19,1 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար

ԵՄ-ն 19,1 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար

PanARMENIAN.Net - ԵՄ-ն 19,1 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ինստիտուցիոնալ բարեփոխումների համար: Ինչպես հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հուլիսի 13-ին Եվրահանձնաժողովը հաստատեց Հայաստանի ամենամայա ծրագրի 2011թ. գործողությունների պլանի առաջին մասը, ինչը թույլ կտա առաջ մղել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործումը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում:

«Արաբական գարունը գերազանցեց ակնկալիքները արևելյան հարևանության երկրների ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացման համար: Ազդեցությունը, որոնք այդ փոփոխությունները ունեցան արևելյան գործընկերների, այդ թվում Հայաստանի վրա, չի կարելի անտեսել»,-ասել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նա հայտարարել է, որ Գործողությունների ծրագրի ընդունումը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն կարևորում է բարեփոխումների անցկացումը, որոնք անհրաժեշտ են հարևան երկրներում բարեկեցություն ապահովելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---