Պաշտոնական Կիևը բոլորովին չի շտապում իր վրա միջնորդի դեր վերցնել ղարաբաղյան հիմնահարցում

Պաշտոնական Կիևը բոլորովին չի շտապում իր վրա միջնորդի դեր վերցնել ղարաբաղյան հիմնահարցում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Կիևը բոլորովին չի շտապում իր վրա միջնորդի դեր վերցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտնել են մի քանի ուկրաինական ԶԼՄ-ներ: Հուլիսի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև կատարած պաշտոնական այցից հետո ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանձնարարությամբ նախատեսում է ակտիվացնել իր աշխատանքն Անդրկովկասում և առաջիկայում Երևան, Ստեփանակերտ և Բաքու է ուղարկելու դիվանագետների պատվիրակություն, որոնց հանձնարարվել է տեղում պարզել Ուկրաինայի մասնակցության հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գործընթացում:

Ուկրաինայի ԱԳՆ-ում PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հաստատում այդ տեղեկությունները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---