Մեկենաս Լևոն Հայրապետյանը որոշեց հոսանքազրկել Գանձասարի եկեղեցին![]() PanARMENIAN.Net - Մեկենաս Լևոն Հայրապետյանը, որը նախաձեռնել է Գանձասարի եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոշել է դադարեցնել եկեղեցու վերականգնումը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Արցախի բնակիչ Մարութ Վանյանը, մեկենասը ոչ միայն հրաժարվել է վճարել շինարարներին, որոնք իրականացրել են այսպես կոչված «վերականգնողական աշխատանքները», միաժամանակ որոշել է նաև չվճարել համալիրի լուսավորության համար: Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ մասին հաղորդել է եկեղեցու քահանան: Միաժամանակ նա ասել է, որ չնայած նրան, որ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ իբր Գանձասարում մի քանի օր դադարեցվել են շինարարական աշխատանքները, իրականում դրանք դադարեցվել են միայն նախօրեին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |