Հիլարի Քլինթոնը հերթական անգամ կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Հիլարի Քլինթոնը հերթական անգամ կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Լիբիայի վերաբերյալ շփման խմբի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հայտնում է «Հյուրիեթը», հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Ինչպես նշում է գործակալությունը, Քլինթոնը մասնավորապես կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանին ու Թուրքիային հարաբերությունների կարգավորման հարցում:

Զրուցակիցները նաև անդրադարձել են թուրք-իսրայելյան հարաբերություններին: Քլինթոնն այդ առնչությամբ նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Անկարա-Թել Ավիվ գաղտնի բանակցություններին և պատրաստ է ամեն ինչ անել դրանց աջակցելու համար: Ըստ նրա, ԱՄՆ-ն ափսոսում է, որ հարաբերությունները տարածաշրջանում իր երկու գործընկերների միջև լարված են:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---