Իրաքցի զինվորները մարտերի ընթացքում սպանել են առնվազն 30 իրանցի զինվորների

PanARMENIAN.Net - Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հուլիսի 16-18-ին Սուլեյմանիա գավառի սահմանամերձ գոտում ծանր մարտեր են ընթացել իրանական բանակի ստորաբաժանումների և Քուրդիստանի Ազատ կյանք կուսակցության ապստամբների միջև:

Իրաքի Aswat al-Iraq գործակալությունը գրում է, որ մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 30 իրանցի զինվոր:

Իրանական ԶԼՄ-ները հաստատում են միայն մեկ իրանցի զինվորի մահվան փաստը:

Սպանված քրդերի քանակն անհայտ է, հաղորդում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---