Նարինե Եղյանը անցել է Պլասիդո Դոմինգոյի հիմնած Operalia մրցույթի կիսաեզրափակիչ փուլ20 հուլիսի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի հիմնած Operalia օպերային երգիչների մրցույթում Հայաստանը ներկայացնող 3 մասնակիցներից կիսաեզրափակիչ փուլում է միայն սոպրանո Նարինե Եղյանը: Մրցույթին Հայաստանը ներկայացնում էին 3 երգիչներ. սոպրանո Ռոզի Անուշը, ով ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ Երևանում, սոպրանո Նարինե Եղյանը և տենոր Միքայել Քառլիյանը: Առաջին փուլը կայացել է հուլիսի 18-19-ը, որտեղ 40 մասնակիցներից մրցույթը շարունակելու իրավունք են ստացել միայն 23-ը: Այդ 23-ի մեջ է նաև Ռուսաստանը ներկայացնող Խաչատուր Բադալյանը: Կիսաեզրափակիչ փուլը կայանալու է հուլիսի 21-ին, որտեղ կորոշվի լավագույն տասնյակը, իսկ եզրափակիչ փուլը` հուլիսի 24-ին: Մրցույթի համար ներկայացվել էր ավելի քան 800 դիմում, որոնցից ընտրվել են 40-ը` 20 երկրից: Մրցույթը Դոմինգոն հիմնադրել է 1993 թ-ին: Այն անցկացվում է ամեն տարի և ամեն անգամ աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մեխիկո, Մադրիդ, Տոկյո, Պուերտո Ռիկո, Լոս Անջելես և այլն): Մրցանակային ֆոնդը կազմում է 175.000 ԱՄՆ դոլար: Նախատեսված է երկու առաջին տեղի մրցանակ ($30.000), երկու երկրորդ տեղի մրցանակ ($20.000), երկու երրորդ տեղի միցանակ ($10,000): Մրցանակներից մեկը հատկացվելու է լավագույն կանացի, մյուսը` տղամարդու վոկալի համար: Բացի դրանից հատկացվելու են Բրիջիթ Նիլսոնի անվան $15.000 մրցանակ Վագների և Ստրոսի երգացանկից լավագույն կատարման համար, Պեպիտա Էմբիլ Դոմինգոյի` տենորի մոր անվան մրցանակ, լավագույն սարսուելա կատարող երգչուհուն ($10.000), տենորի հոր` Դոն Պլասիդո Դոմինգոյի անվան մրցանակ լավագույն սարսուելա կատարող երգչին ($10.000), Culturarte մրցանակ ($10.000), հանդիսատեսի համակրանքին արժանացած երգիչ և երգչուհի (Rolex ֆիրմային ժամացույց) և Ex aequo մրցանակ: Մրցույթը ստեղծվել է ոչ միայն բացահայտելու նոր ձայներ, այլև այնպիսի անհատականությունների, ովքեր վաղը կդառնան օպերային աստղեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |