Ամռան օրերին Orange-ն իր բաժանորդներին անվերջ խոսելու հնարավորություն է ընձեռում22 հուլիսի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունը մինչև օգոստոսի 31-ը Orange Խոսենք «Իմ ընկերները», «Իմ երկիրը», «Իմ համարները» և «Իմ ժամանակը» սակագնային պլանների բաժանորդներին ցանցի ներսում անվերջ խոսելու հնարավորություն է տալիս։ Առաջարկից օգտվելու համար Orange-ի վերոնհիշյալ սակագնային պլանների բաժանորդները պետք է պարզապես հեռախոսից հավաքեն *129# հրահանգը։ Վերջինս ընդունելուց հետո բաժանորդի հաշվից կգանձվի ընդամենը 500 դրամ, որի արդյունքում բաժանորդը անմիջապես կստանա առաջիկա 7 օրերի ընթացքում մինչև 5000 րոպե ցանցի ներսում անվերջ խոսելու հնարավորություն: «Սա ամբողջապես նոր և թարմ առաջարկ է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում։ Վստահ ենք, որ մեր բաժանորդներից շատերը կօգտվեն այս ամառային առաջարկից` իրենց հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար», ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: «Մենք ցանկանում ենք, որ մեր բաժանորդներն առավելագույնս օգտվեն ամառային հանգստից և չմտածեն րոպեների կամ ծախսերի մասին: Ինչպես մենք ենք ասում. «անվերջ խոսելը փոխվում է Orange-ի հետ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |